19:14  ,  16 մարտի, 2021

Չեմպիոնների լիգա. Այս շաբաթվա խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում մարտի 16-ին և 17-ին կայանալիք պատասխան հանդիպումների մրցավարներին:

Իսպանիայի չեմպիոն «Ռեալը» և իտալական «Ատալանտան» Մադրիդում կխաղան հոլանդացի Դանի Մակելիի մրցավարությամբ:

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու Մյունխենգլադբախի «Բորուսիայի» միջև Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավարն է ռուս Սերգեյ Կարասյովը:

Լոնդոնում անցկացվելիք «Չելսի» - «Աթլետիկո» խաղի գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Դանիելե Օրսատոն:

Մյունխենի «Բավարիայի» ու իտալական «Լացիոյի» միջև հանդիպումը կսպասարկի ռումինացի Իստվան Կովաչի մրցավարական բրիգադը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բավարիան» հաղթել է 4:1 հաշվով, «Ռեալը»՝ 1:0, «Մանչեսթեր Սիթին»՝ 2։0, իսկ «Չելսին»՝ 1:0։

Լուսանկարում՝ Դանի Մակելիե

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում