Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է թիմի հայտացուցակն իտալական «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման համար:
Հայտացուցակում տեղ չի գտել բելգիացի հարձակվող Էդեն Ազարը, որը դարձյալ վնասվածք է ստացել: 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածքից հետո խաղադաշտ էր վերադարձել «Էլչեի» դեմ Իսպանիայի առաջնության նախորդ տուրի խաղում (2:1), որտեղ խաղացել էր 15 րոպե: Marca-ի համաձայն` նրա վերականգնման համար կպահանջվի 4-6 շաբաթ:
«Ռեալ» - «Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին: Առաջին խաղում Արքայական ակումբը հաղթել է նվազագույն հաշվով:
Our 19-man squad for the match @Atalanta_BC!#UCL pic.twitter.com/7XhlXXVTwf
— Real Madrid C.F. (@realmadriden) March 15, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում