19:02  ,  15 մարտի, 2021

ՉL. «Ռեալի» հայտացուցակը, Ազարը դարձյալ վնասվածք է ստացել (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է թիմի հայտացուցակն իտալական «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման համար: 

Հայտացուցակում տեղ չի գտել բելգիացի հարձակվող Էդեն Ազարը, որը դարձյալ վնասվածք է ստացել: 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածքից հետո խաղադաշտ էր վերադարձել «Էլչեի» դեմ Իսպանիայի առաջնության նախորդ տուրի խաղում (2:1), որտեղ խաղացել էր 15 րոպե: Marca-ի համաձայն` նրա վերականգնման համար կպահանջվի 4-6 շաբաթ:

«Ռեալ» - «Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին: Առաջին խաղում Արքայական ակումբը հաղթել է նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում