02:08  ,  15 մարտի, 2021

ՊՍԺ-ի սենսացիոն պարտությունը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում մրցեց հետնապահներից «Նանտի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով, թեեւ առաջինն էր հասել հաջողության։

42-րդ րոպեին հաշիվը բացեց ՊՍԺ-ի գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը։ Երկրորդ խաղակեսում հյուրերը երկու գոլ խփեցին եւ 27 միավորով 18-րդ տեղում են։

ՊՍԺ-ն երկրորդն է 60 միավոր։ Նույնքան է վաստակել երրորդ տեղում ընթացող «Լիոնը»։ Առաջատարը «Լիլն» է՝ 63 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր

ՊՍԺ - «Նանտ»՝ 1։2 (տեսանյութ)

Յուլիան Դրաքսլեր, 42 - Ռանդալ Կոլո Մուանի, 59, Մոուզես Սայմոն, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում