01:55  ,  15 մարտի, 2021

«Սեւիլիան» հաղթեց «Բետիսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալեց «Բետիսին» եւ առավելության հասավ 1։0 հաշվով։

Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց հարձակվող Յուսեֆ Էն Նեսիրիի (Մարոկկո) գոլը 27-րդ րոպեին։

«Սեւիլիան» 51 միավորով չորրորդն է եւ 5 միավոր հետ է երրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից»։ «Բետիսը» 6-րդն է՝ 42 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Սեւիլիա» - «Բետիս»՝ 1։0 (տեսանյութ)

Յուսեֆ Էն Նեսիրի, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով