01:43  ,  15 մարտի, 2021

«Միլանը» պարտվեց «Նապոլիին» եւ 9 միավոր հետ է առաջատար «Ինտերից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Նապոլին» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Միլանի» հետ եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 49-րդ րոպեին խփեց իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոն։

«Միլանը» (27 խաղ) 56 միավորով երկրորդ տեղում է եւ արդեն 9 միավոր հետ է առաջատար «Ինտերից» (27 խաղ)։ «Նապոլին» (26 խաղ) 50 միավորով հավասարվեց «Ռոմային» (27 խաղ) եւ բարձրացավ 5-րդ տեղ։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Միլան» - «Նապոլի»՝ 0։1 (տեսանյութ)

Մատեո Պոլիտանո, 49

Հեռացում՝ Անտե Ռեբիչ («Միլան»), 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով