Իտալիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Կալյարիին» եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։
Թուրինյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
«Յուվենտուսը» (26 խաղ) 55 միավորով երրորդն է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Միլանից» (26 խաղ)։ Առաջատար «Ինտերն» (27 խաղ) ունի 65 միավոր։ «Կալյարին» (27 խաղ) 17-րդն է՝ 22 միավոր։
Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր
«Կալյարի» - «Յուվենտուս»՝ 1։3 (տեսանյութ)
Ջովանի Սիմեոնե, 61 - Կրիշտիանու Ռոնալդու, 10, 25, 11մ, 32
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում