09:07  ,  15 մարտի, 2021

Էրիկ Լամելայի անհավանական գոլը

«Տոտենհեմի» արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան արտակարգ գոլի հեղինակ է դարձել «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 28-րդ տուրի խաղում:

Հյուսիսլոնդոնյան դերբիի 33-րդ րոպեին Լամելան հաշիվը բացել է ռաբոնա տեսակի հարվածով: Արգենտինացու գոլը չի օգնել Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմիին, որն այդ խաղում պարտվել է 1:2 հաշվով:

Դա Էրիկ Լամելայի առաջին գոլն էր Անգլիայի ընթացիկ առաջնությունում, որտեղ նա մասնակցել է 17 հանդիպման:  

Հիշեցնենք, որ 2014-ին արգենտինացի կիսապաշտպանը ռաբոնա հարվածով գոլի հեղինակ էր դարձել նա Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով