20:21  ,  14 մարտի, 2021

«ՌԲ Լայպցիգն» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում «ՌԲ Լայպցիգն» ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

Շվեդ հարձակվող Էմիլ Ֆորսբերգի գոլին հյուրերը պատասխանեցին ճապոնացի կիսապաշտպան Դաիտի Կամադայի արդյունավետ հարվածով։

«ՌԲ Լայպցիգը» 54 միավորով երկրորդ տեղում է եւ 4 միավոր հետ է առաջատար «Բավարիայից»։ «Այնտրախտը» չորրորդն է՝ 44 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 1։1 (տեսանյութ)

Էմիլ Ֆորսբերգ, 46 - Դաիտի Կամադա, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում