19:56  ,  14 մարտի, 2021

«Ռոման» պարտվեց հետնապահին, «Ինտերն» ուժեղ էր «Տորինոյից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց «Տորինոյին»։ Միլանյան թիմը հաղթեց 2։1 հաշվով։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից աչքի ընկան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը եւ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերը» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Միլանից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Տորինոն» 18-րդն է՝ 20 միավոր։

«Ռոման» հյուրընկալվեց «Պարմային» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աջ սրունքի մկանային վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղին։ Նա բաց կթողնի 2-3 շաբաթ։

«Ռոման» 50 միավորով 5-րդ տեղում է եւ 2 միավոր հետ է չորրորդ տեղում ընթացող «Ատալանտայից»։ «Պարման» նախավերջինն է՝ 19 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Տորինո» - «Ինտեր»՝ 1։2 (տեսանյութ)

Առնալդո Անտոնիո Սանաբրիա, 70 - Ռոմելու Լուկակու, 62, 11մ, Լաուտարո Մարտինես, 85

«Պարմա» - «Ռոմա»՝ 2։0 (տեսանյութ)

Վալենտին Միխեյլե, 9, Էրնանի, 55, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով