19:51  ,  14 մարտի, 2021

«Լեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 5։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Լեսթեր Սիթին» հյուրընկալեց հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին» եւ հաղթանակ տարավ 5։0 հաշվով։

Հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն։

«Լեսթեր Սիթին» 56 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր առաջ է երրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Շեֆիլդ Յունայթեդը» վերջինն է՝ 14 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 5։0 (տեսանյութ)

Կելեչի Իհեանաչո, 39, 69, 78, Այոսե Պերես, 64, էտան Ամպադու, 80, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում