01:58  ,  14 մարտի, 2021

«Աթլետիկոն» ոչ ոքի խաղաց «Խետաֆեի» հետ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության առաջատար «Աթլետիկոն» 27-րդ տուրում հյուրընկալվեց «Խետաֆեին»։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը, թեեւ «Խետաֆեն» վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։

«Աթլետիկոն» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Ռեալի» նկատմամբ։ «Խետաֆեն» գտնվում է 15-րդ տեղում՝ 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Խետաֆե» - «Աթլետիկոն»՝  0։0 (տեսանյութ)

Հեռացում՝ Ալան Նյոմ («Խետաֆե»),  70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով