01:53  ,  14 մարտի, 2021

«Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում պարտության մատնեց «Ֆուլհեմին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Ֆուլհեմին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան անգլիացի պաշտպան Ջոն Սթոուսը, բրազիլացի հարձակվող Գաբրել Ժեզուսը եւ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն։

«Մանչեսթեր Սիթին» 30 խաղից հետո 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդը» 28 խաղից հետո ունի 54 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։3 (տեսանյութ)

Ջոն Սթոունս, 47, Գաբրիել Ժեզուս, 56, Սերխիո Ագուերո, 60, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով