21:09  ,  13 մարտի, 2021

«Ռեալի» կամային հաղթանակը Բենզեմայի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» տանը մրցեց «Էլչեի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 61-րդ րոպեին աչքի ընկավ «Էլչեի» իսպանացի պաշտպան Դանիել Կալվոն։ Հաշվի հավասարությունը վերականգնեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը 73-րդ րոպեին օգտագործեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխանցումը։ Ավելացված ժամանակում Բենզեման ձեւակերպեց դուբլ։

«Ռեալը» 57 միավորով երկրորդն է, «Էլչեն» 17-րդն է՝ 24 միավոր։ Առաջատարը «Աթլետիկոն» է (26 խաղ, 62 միավոր), «Բարսելոնան» երրորդն է (26 խաղ, 56 միավոր)։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ռեալ» - «Էլչե»՝ 2։1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 73, 90+1 - Դանիել Կալվո, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս