Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Վերդերին» եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։
Գերմանացի Հանս-Դիտերի Ֆլիկի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան, գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրին եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
«Բավարիան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վերդերը» 12-րդ տեղում է՝ 30 միավոր։
«Վոլֆսբուրգը» 5։0 հաշվով առավելության հասավ «Շալկեի» նկատմամբ եւ 48 միավորով երրորդ տեղում է։ «Շալկեն» վերջինն է՝ 10 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր
«Վերդեր» - «Բավարիա»՝ 1։3 (տեսանյութ)
Նիկլաս Ֆուլկրուգ, 86 - Լեոն Գորեցկա, 22, Սերժ Գնաբրի, 35, Ռոբերտ Լեւանդովսկի, 67
«Վոլֆսբուրգ» - «Շալկե»՝ 5։0
Շկոդրան Մուստաֆի, 31, ինքնագոլ, Վաուտեր Վեգորստ, 51, Բոտե Բակու, 58, Յոսիպ Բրեկալո, 64, Մաքսիմիլիան Ֆիլիպ, 80
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում