21:07  ,  12 մարտի, 2021

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել էր 2։0 հաշվով։

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաեւ Դուշան Տադիչը («Այաքս»), Ռոբերտո Սոլդադոն («Գրանադա») և Լորենցո Պելեգրինին («Ռոմա»):

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով