Իտալիայի առաջնության 27-րդ տուրում Հռոմի «Լացիոն» տանը մրցեց հետնապահ «Կրոտոնեի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։
Դաշտի տերերի կազմում աչքի ընկան սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն ու էկվադորցի հարձակվող Ֆելիպե Կայսեդոն։
«Կրոտոնեից» դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Սիմեոն Նվանկվոն։
«Լացիոն» 46 միավորով 7-րդն է, «Կրոտոնեն» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 15 միավոր։
Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր
«Լացիո» - «Կրոտոնե»՝ 3։2 (տեսանյութ)
Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 14, Լուիս Ալբերտո, 39, Ֆելիպե Կայսեդո, 84 – Սիմեոն Նվանկվո, 29, 50, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում