16:31  ,  12 մարտի, 2021

Պրեմիեր լիգա. 2-րդ անգամ անընդմեջ ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը «Մանչեսթեր Սիթիից» են (ֆոտո)

«Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:

30-ամյա ֆուտբոլիստը երկրորդ անգամ անընդմեջ է արժանանում այդ մրցանակին: Նախորդ ամիս Գյունդոգանը մասնակցել է Անգլիայի առաջնության 5 խաղի և դարձել 4 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Երկրորդ անգամ անընդմեջ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան: Փետրվարին կատալոնացի մասնագետի գլխավորած թիմը 6 խաղում տարել է նույնքան հաղթանակ:

«Մանչեսթեր Սիթին» վստահորեն գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և 14 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած և երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով