01:51  ,  12 մարտի, 2021

ԵԼ․ «Ռոմայի», «Արսենալի», «Տոտենհեմի», «Գրանադայի» հաղթանակները (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Ռոման» ընդունեց ուկրաինական «Շախտյորին» հետ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։ Աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շաարավին, իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվեց 35-րդ րոպեին։

Լոնդոնի «Տոտենհեմը» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով պարտության մատնեց Զագրեբի «Դինամոյին»։

Լոնդոնի «Արսենալն» ուժեղ էր հունական «Օլիմպիակոսից»՝ 3։1։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմին գոլի հեղինակ դարձան նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, բրազիլացի պաշտպան Գաբրիելը եւ եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Էլնենին։

Իսպանական «Գրանադան» 2։0 հաշվով հաղթեց նորվեգական «Մոլդեին»։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 18-ին։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Ռոմա» (Իտալիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 3:0 (տեսանյութ)

Լորենցո Պելեգրինի, 23, Ստեֆան Էլ Շաարավի, 73, Ջանլուկա Մանչինի, 77

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:3 (տեսանյութ)

Յուսեֆ Էլ Արաբի, 58 - Մարտին Էդեգոր, 34, Գաբրիել, 79, Մոհամեդ Էլ Նենի, 85

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 2։0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 25, 70

«Գրանադա» (Իսպանիա)  - «Մոլդե» (Նորվեգիա)՝ 2:0

Խորխե Մոլինա, 26, Ռոբերտո Սոլդադո, 75

Հեռացում՝ Մարտին Էլինգսեն («Մոլդե»), 71, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս