23:06  ,  11 մարտի, 2021

Անդրեյ Ռուբլյովն առաջինն է, որը դուրս եկավ ATP մրցաշարի կիսաեզրափակիչ՝ ոչ մի հանդիպման չմասնակցելով

Ռուսաստանի Անդրեյ Ռուբլյովը դարձավ պատմության մեջ առաջին թենիսիստը, որը ATP շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ է հասնում՝ որեւէ հանդիպման չմասնակցելով։

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող մրցաշարի առաջին շրջանում նա ազատ էր բարձր վարկանիշի շնորհիվ։ Երկրորդ շրջանում վնասվածքի պատճառով մասնակցությունից հրաժարվեց ֆրանսիացի Ռիշար Գասկեն, քառորդ եզրափակիչում՝հունգարացի Մարտոն Ֆուչովիչը։

Կիսաեզրափակիչում Ռուբլյովի մրցակիցը կլինի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի եւ ավստրիացի Դոմինիկ Տիմի դիմակայության հաղթողը։

ATP 250 Qatar Exxon Mobil Open-ի մրցանակային հիմնադրամը 891 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում