15:14  ,  11 մարտի, 2021

Դիեգո Սիմեոնեն` «Աթլետիկոյում» ամենաշատ հաղթանակ տարած մարզիչ (ֆոտո)

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետաձգված խաղում Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ արտագնա (2:1) հաղթանակի արդյունքում սահմանել է ակումբային ռեկորդ:

Դա մադրիդյան ակումբում արգենտինացի մասնագետի 309-րդ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում: 50-ամյա Սիմեոնեն դարձավ «Աթլետիկոյում» ամենաշատ հաղթանակ տարած մարզիչը՝ գերազանցելով Լուիս Արագոնեսի ռեկորդը: 309 հաղթանակի համար արգենտինացուց պահանջվել է 514 հանդիպում, իսկ Արագոնեսը 612 խաղում էր տարել 308 հաղթանակ:

Լա Լիգայի պատմության ամենաշատ հաղթանակներ տարած մարզիչների ցուցակում Սիմեոնեն ու Արագոնեսը բաժանում են 2-3-րդ տեղերը: Այդ ցուցանիշով առաջատար է Միգել Մինյոսը, որը Մադրիդի «Ռեալի» հետ տարել է 357 հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով