01:51  ,  11 մարտի, 2021

ՉԼ․ ՊՍԺ-ն պայքարից դուրս թողեց «Բարսելոնային», «Լիվերպուլը»՝ «Լայպցիգին»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Փարիզում ՊՍԺ-ն պատասխան հանդիպումն անցկացրեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջին խաղակեսում Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլին 11 մետրանոցից «Բարսելոնան» պատասխանեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հրաշալի հարվածով։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Մեսին կարող էր խփել հյուրերի երկրորդ գոլը, սակայն 11 մետրանոցից նրա հարվածը հետ մղեց կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը։

Առաջին խաղում «Բարսելոնան» տանը պարտվել էր 1:4 հաշվով:

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով «Լիվերպուլ» - «ՌԲ Լայպցիգ» պատասխան հանդիպումն անցկացվեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։ 70-րդ րոպեին աչքի ընկավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ 4 րոպե անց անգլիական թիմի առավելությունը կրկնապատկեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

Առաջին խաղում «Լիվերպուլը» նույնպես հաղթել էր 2:0 հաշվով։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 1։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 4:1)

Կիլիան Մբապե, 30, 11մ - Լիոնել Մեսի, 37

Չիրացրած 11մ՝ Լիոնել Մեսի, 45+3

«Լիվերպուլ» (Անգլիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 2։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:0)

Մոհամեդ Սալահ, 70, Սադիո Մանե, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում