MESSI WHAT A GOAL pic.twitter.com/ZSLJs9wbRD
— MessiTeam (@Lionel10Team) March 10, 2021
Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներն են անցկացնում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու կատալոնական «Բարսելոնան» եւ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլն» ու գերմանական «ՌԲ Լայպցիգը»։ Ավարտվել են առաջին խաղակեսերը։
Փարիզում հաշիվը հավասար է՝ 1։1։ Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլին 11 մետրանոցից «Բարսելոնան» պատասխանեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հրաշալի հարվածով։
Ավելացված ժամանակում Մեսին կարող էր նաեւ երկրորդ գոլը խփել, սակայն 11 մետրանոց հարվածը հետ մղեց կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը։
Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող «Լիվերպուլ» - «ՌԲ Լայպցիգ» հանդիպման առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց։
Ընդմիջում է։
Առաջին խաղում «Լիվերպուլը» հաղթել է 2:0 հաշվով, իսկ «Բարսելոնան» պարտվել է 1:4 հաշվով:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 1։ 1 (առաջին խաղ՝ 4:1)
Կիլիան Մբապե, 30, 11մ – Լիոնել Մեսի, 37
Չիրացրած 11մ՝ Մեսի, 45+3
This is your GOAT?
— Mu. (@FutbolMuu) March 10, 2021
Ronaldo would never miss a crucial penalty like this.pic.twitter.com/E13SctBJs2
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)՝ 00:00 (առաջին խաղ՝ 2:0)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում