23:56  ,  10 մարտի, 2021

«Աթլետիկոն» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալեց Բիլբաոյի «Աթլետիկին» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեն եւ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

«Աթլետիկոն» (26 խաղ) առաջին տեղում է՝ 62 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնան» (26 խաղ) ունի 56 միավոր։ «Աթլետիկը» (26 խաղ) 8-րդն է՝ 33 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 2։1 (տեսանյութ)

Մարկոս Լիորենտե, 45+2, Լուիս Սուարես, 51, 11մ – Իկեր Մունյաին, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում