23:53  ,  10 մարտի, 2021

«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Սաութհեմփթոնից»՝ 5։2 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրից տեղափոխած խաղում առաջատար «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Սաութհեմփթոնի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 5։2 հաշվով։

«Մանչեսթեր Սիթիի» կազմում դուբլի հեղինակ դարձան բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն եւ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը։

«Մանչեսթեր Սիթին» 29 խաղից հետո 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած եւ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից»։ «Սաութհեմփթոնը» 14-րդն է՝ 33 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 5։2 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 15, 59, Ռիյադ Մահրեզ, 40, 55, Իլկայ Գյունդոգան, 45+3 – Ջեյմս Ուորդ-Պրաուս, 25, 11մ, Չե Ադամս, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում