22:38  ,  10 մարտի, 2021

Ֆեդերերի առաջին հաղթանակը մեկ տարվա դադարից հետո

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը հաղթանակ է տարել Դոհայի մրցաշարի երկրորդ շրջանում։ 39-ամյա շվեյցարացի թենիսիստը մրցել է բրիտանացի Դենիել Էվանսի հետ եւ առավելության է հասել երեք սեթում՝ 7:6 (10։8), 3:6, 7:5։

Ֆեդերերը կորտ դուրս չէր եկել 2020թ․ հունվարից։ Այս ընթացքում նա երկու անգամ ենթարկվել է ծնկի վիրահատության։

«Հիմա ամենակարեւորն այն է, թե ինչպես ինձ կզգամ վաղը, հաջորդ օրը եւ այդպես առաջիկա կես տարում։ Վերադարձի ճանապարհը բարդ էր, բայց ես հաղթահարեցի։ Իմ տարիքում այնքան էլ հեշտ չէ վերադառնալը, բայց ես ունեմ գերազանց թիմ, որը միշտ աջակցում է ինձ»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը։

Դոհայի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ֆեդերերը կմրցի վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով