22:10  ,  10 մարտի, 2021

Մարսել․ Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացվող ATP Open 13 Provence մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Երկրորդ շրջանում 24-ամյա հայ մարզիկը մրցել է ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդի հետ եւ առավելության հասել 7:6 (7:4), 6:4 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ 56 րոպե։

Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի ավստրալացի Մեթյու Էբդենը։

Մարսելի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 334 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով