20:09  ,  10 մարտի, 2021

Թոմաս Բախը վերընտրվեց ՄՕԿ նախագահի պաշտոնում

Թոմաս Բախը վերընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում։ 67-ամյա գերմանացին միակ թեկնածուն էր, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։

ՄՕԿ-ի 137-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած ընտրությունում Բախը ստացել է 93 կողմ, 1 դեմ ձայն։

Թոմաս Բախը կպաշտոնավարի մինչեւ 2025 թվականը։ 1976թ․ Օլիմպիական խաղերի չեմպիոնը (սուսերամարտ) ՄՕԿ-ը գլխավորում է 2013թ․ սեպտեմբերից։ Նա փոխարինել էր բելգիացի Ժակ Ռոգեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս