18:43  ,  10 մարտի, 2021

Եվրո-2022․ Հայաստան - Վրաստան՝ 2։3

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղում ընդունեց Վրաստանի թիմին։ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի խաղահրապարակում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3։2։

Հայաստանի հավաքականից աչքի ընկան Գարեգին Մաշումյանն ու Դենիս Նեւեդրովը։

Երկրորդ խմբում Վրաստանը 7 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար Ռուսաստանից հետ է 5 միավոր։ Երրորդ տեղում է Ֆրանսիան՝ 2 միավոր։ Հայաստանը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հայաստան. Ռոբերտ Բոյարկին («Ռոստով», Ռուսաստան), Նիկիտա Խրոմիխ («Դինամո Սամարա», Ռուսաստան) Վլադիմիր Սանոսյան («Դինամո Սամարա», Ռուսաստան), Դենիս Նևեդրով («Տյումեն», Ռուսաստան), Արթուր Մելքոնյան («Ստոլիցա», Բելառուս):

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 5 օր առաջ Թբիլիսիում 0:5 հաշվով պարտվել էր Վրաստանի հավաքականին:

Հիշեցնենք, որ Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 2 խաղերում Հայաստանի հավաքականը պարտվել էր աշխարհի փոխչեմպիոն Ռուսաստանին (0:6) ու ոչ ոքի խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ (4:4), որին Երևանում տեղի ունեցած խաղի ընթացքում հաղթում էր 3:0 հաշվով: Վրացիները 0:4 հաշվով պարտվել էին Ռուսաստանին, իսկ Ֆրանսիայի դեմ հանդիպումն ավարտել էին 4:4 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում