18:08  ,  10 մարտի, 2021

Նիդերլանդների դեսպանն այցելել է «Ուրարտու», նվեր ստացել անվանական մարզաշապիկ (ֆոտո)

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը ճանաչողական այցով եղել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ։

Դեսպանը շրջել է ակումբում, ծանոթացել պայմաններին, ենթակառուցվածքներին։ Նիկո Սխերմերսը հանդիպել է նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարները, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Այցի ավարտին Նիկո Սխերմերսը նվեր է ստացել «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով