17:46  ,  10 մարտի, 2021

Էրլինգ Հոլադը գերազանցել է Ուլե-Գունար Սուլշերի ռեկորդը

Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած նորվեգացի ֆուտբոլիստը։

Նա գերազանցել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Նորվեգիայի հավաքականի նախկին հարձակվող Ուլե-Գունար Սուլշերի ռեկորդը, որը 19 գոլ էր խփել այս մրցաշարում, հաղորդում է Squawka-ն։

Իսպանական «Սեւիլիայի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (2։2) գրանցած դուբլի շնորհիվ Էրլինգ Հոլանդն իր գոլերի քանակը Չեմպիոնների լիգայում հասցրել է 20-ի։

Հիշեցնենք, որ Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը գոլի հեղինակ է դառնում 6 խաղում անընդմեջ: Նա ռեկորդը գրանցեց 20 տարեկան 231 օրականում:

Չեմպիոնների լիգայում 20 գոլ խփելու համար նորվեգացուց պահանջվեց 14 հանդիպում, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ ռեկորդը պատկանում էր Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին, որը 24 խաղում էր դարձել 20 գոլի հեղինակ:

Հոլանդը Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նվազագույնը 2 գոլ է խփում 4 խաղում անընդմեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում