16:05  ,  10 մարտի, 2021

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Վրաստանի դեմ խաղում (Live, ֆոտո)

Հայտնի է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը վրացիների դեմ Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղում:

Հայաստան. Ռոբերտ Բոյարկին («Ռոստով», Ռուսաստան), Նիկիտա Խրոմիխ («Դինամո Սամարա», Ռուսաստան) Վլադիմիր Սանոսյան («Դինամո Սամարա», Ռուսաստան), Դենիս Նևեդրով («Տյումեն», Ռուսաստան), Արթուր Մելքոնյան («Ստոլիցա», Բելառուս):

Մարտի 10-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի խաղահրապարակում անցկացվելիք հանդիպումը կսկսվի ժամը 17:00-ին: ՀՖՖ-ի յութուբյան ալիքը ներկայացնում է խաղի ուղիղ հեռարձակումը:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 5 օր առաջ Թբիլիսիում 0:5 հաշվով պարտվել է Վրաստանի հավաքականին:

Հիշեցնենք, որ Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 2 խաղերում Հայաստանի հավաքականը պարտվել էր աշխարհի փոխչեմպիոն Ռուսաստանին (0:6) ու ոչ ոքի խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ (4:4), որին Երևանում տեղի ունեցած խաղի ընթացքում հաղթում էր 3:0 հաշվով: Վրացիները 0:4 հաշվով պարտվել էին Ռուսաստանին, իսկ Ֆրանսիայի դեմ հանդիպումն ավարտել էին 4:4 հաշվով:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում