11:40  ,  10 մարտի, 2021

Չեմպիոնների լիգա. Էրլինգ Հոլանդի ռեկորդները

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, դուբլի հեղինակ դառնալով իսպանական «Սևիլիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում, սահմանել է մի քանի ռեկորդ, հայտնում է Opta-ն:

Հոլանդը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը գոլի հեղինակ է դառնում 6 խաղում անընդմեջ: Նա ռեկորդը գնացեց 20 տարեկան 231 օրականում:

Չեմպիոնների լիգայում 20 գոլ խփելու համար նորվեգացուց պահանջվեց 14 հանդիպում, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ ռեկորդը պատկանում էր Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին, որը 24 խաղում էր դարձել 20 գոլի հեղինակ:

Հոլանդը Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նվազագույնը 2 գոլ է խփում 4 խաղում անընդմեջ:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 3:2 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում թիմերը խփեցին 2-ական գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում