01:58  ,  10 մարտի, 2021

ՉԼ․ «Բորուսիան» 1/4 եզրափակիչում է, «Յուվենտուսն» ու «Պորտուն» պայքարը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով իսպանական «Սեւիլիային»։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բորուսիան» տանը խաղաց ոչ ոքի՝ 2։2։ Դաշտի տերերի կազմում դուբլ ձեւակերպեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

«Սեւիլիայից» 68-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց հարձակվող Յուսեֆ Էն Նեսիրին (Մարոկկո), որը լրացուցիչ ժամանակում նաեւ երկրորդ գոլը խփեց։

Առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 3։2 հաշվով։

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց պորտուգալական «Պորտուին» եւ առաջին խաղակեսում պարտվեց նվազագույն հաշվով։ 19-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց պորտուգալացի կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրուն։

Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Յուվենտուսի» իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան։ Առաջին գոլի դրվագում արդյունավետ փոխանցումը կատարեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Առաջին խաղում «Պորտուն» հաղթել է 2։1 հաշվով եւ պայքարը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Սևիլիա» (Իսպանիա)` 2։2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3։2)

Էրլինգ Հոլանդ, 35, 54, 11մ -  Յուսեֆ Էն Նեսիրի, 68, 11մ, 90+6

«Յուվենտուս» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)` 2։1  (առաջին խաղ՝ 1։2)

Ֆեդերիկո Կիեզա, 49, 63 - Սերժիու Օլիվեյրա, 19, 11մ

Հեռացում՝ Մեհդի Տարեմի («Պորտու»), 54, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում