00:49  ,  10 մարտի, 2021

Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղակեսերից հետո

Չեմպիոնների լիգայում մեկնարկել են 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ընդունել է պորտուգալական «Պորտուին» եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է նվազագույն հաշվով։ 19-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց պորտուգալացի կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրուն։

Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայում մրցում է իսպանական «Սեւիլիայի» հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1։0 հաշվով։ 35-րդ րոպեին աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

Ընդմիջում է։

Առաջին խաղում «Պորտուն» հաղթել է 2։1 հաշվով, իսկ «Բորուսիան»՝ 3։2 հաշվով։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Յուվենտուս» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)` 0։1  (առաջին խաղ՝ 1։2)

Սերժիու Օլիվեյրա, 19, 11մ

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Սևիլիա» (Իսպանիա)` 1։0 (առաջին խաղ՝ 3։2)

Էրլինգ Հոլանդ, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում