21:09  ,  9 մարտի, 2021

Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ու Ալեքսանդր Գրիգորյանը դադարեցնում են համագործակցությունը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ «Ուրարտուն» շնորհակալություն է հայտնում 54-ամյա մասնագետին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

«Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Եսայանը։ «Ուրարտու-2»-ից գլխավոր թիմի մարզչական շտաբում է ընդգրկվել Ռոբերտ Արզումանյանը։

Փոփոխություն է տեղի ունեցել նաև «Ուրարտու-2»-ում։ Տիգրան Առաքելյանը նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ, մարզչական շտաբում է նաև Արամ Բարեղամյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս