20:08  ,  9 մարտի, 2021

«Ալաշկերտը» ձեռք է բերել ֆրանսիացի կիսապաշտպանի

Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել ֆրանսիացի կիսապաշտպան Վինսենտ Բեզեկուրի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը 2016-2019 թթ. հանդես է եկել հյուիսամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի կազմում:

«Շատ ուրախ եմ «Ալաշկերտ» տեղափոխվելու կապակցությամբ, սա ինձ համար նոր և անչափ կարևոր մարտահրավեր է: Ցանկանում էի կարիերաս շարունակել եվրոպական առաջնությունում: Շատ լավ թիմ ունենք, վստահ եմ, որ կկարողանանք լուծել մեր առջև դրված խնդիրները»,- նշել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

Նախորդ տարին Բեզեկուրն անցկացրել է ամերիկյան USL-ը ներկայացնող «Մայամիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով