09:42  ,  10 մարտի, 2021

Հայաստան - Վրաստան. Ռևանշի սպասումով

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 10-ին չորրորդ հանդիպումը կանցկացնի Եվրո-2022-ի ընտրական մրցաշարում:

Չորրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Երևանում կընդունի Վրաստանի հավաքականին, որին 5 օր առաջ Թբիլիսիում պարտվեց 0:5 հաշվով: Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի խաղահրապարակում անցկացվելիք հանդիպումը կսկսկվի ժամը 17:00-ին:

Նախօրեին Հայաստանի և Վրաստանի հավաքականները նախաղային մարզում են անցկացրել մրցավայրում:

Հիշեցնենք, որ Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 2 խաղերում Հայաստանի հավաքականը պարտվել էր աշխարհի փոխչեմպիոն Ռուսաստանին (0:6) ու ոչ ոքի խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ (4:4), որին Երևանում տեղի ունեցած խաղի ընթացքում հաղթում էր 3:0 հաշվով: Վրացիները 0:4 հաշվով պարտվել էին Ռուսաստանին, իսկ Ֆրանսիայի դեմ հանդիպումն ավարտել էին 4:4 հաշվով:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում