09:10  ,  10 մարտի, 2021

Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մարտի 10-ին տեղի կունենան 1/8 եզրափակիչի 2 պատասխան հանդիպումներ:

Կատալոնական «Բարսելոնան» կհյուրընկալվի ֆրանսիական ՊՍԺ-ին, իսկ անգլիական «Լիվերպուլը» տնային հանդիպում կանցկացնի գերմանական «Լայպցիգի» հետ: «Լիվերպուլ» - «Լայպցիգ» հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում:

Օրվա 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Լիվերպուլը» հաղթել է 2:0 հաշվով, իսկ «Բարսելոնան» պարտվել է 1:4 հաշվով:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 00:00 (առաջին խաղ՝ 4:1)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)՝ 00:00 (առաջին խաղ՝ 2:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում