Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ինտերը» Միլանում ընդունեց «Ատալանտային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
54-րդ րոպեին աչքի ընկավ սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը, որը միլանյան թիմի կազմում գոլ չէր խփել 2018թ․ փետրվարից։
«Ինտերը» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Միլանից»։ «Ատալանտան» 5-րդն է՝ 49 միավոր։
Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր
«Ինտեր» - «Ատալանտա»՝ 1։0 (տեսանյութ)
Միլան Շկրինյար, 54
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում