23:52  ,  8 մարտի, 2021

«Չելսին» հաղթեց «Էվերտոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց «Էվերտոնի» անգլիացի պաշտպան Բեն Գոդֆրիի ինքնագոլից հետո։ Դաշտի տերերի առավելությունը 11 մետրանոցից կրկնապատկեց իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն։

«Չելսին»  (28 խաղ) 50 միավորով չորրորդն է, «Էվերտոնը» (27 խաղ) 5-րդն է՝ 46 միավոր։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Չելսի» - «Էվերտոն»՝ 2։0 (տեսանյութ)

Բեն Գոդֆրի, 31, ինքնագոլ, Ժորժինյո, 65, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս