11:13  ,  8 մարտի, 2021

«Բոլոր աստղերի խաղում» հաղթել է Լեբրոն Ջեյմսի թիմը

Ատլանտայում անցկացվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոլոր աստղերի հանդիպումը», որտեղ «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսի թիմը 170:150 (40:39, 60:41, 46:45, 24:25) հաշվով հաղթել է «Բրուքլինի» խաղացող Կևին Դյուրանտի թիմին: Խաղն ավարտվել է Դամյեն Լիլարդի՝ խաղահրապարակի կենտրոնից տպավորիչ նետումով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Միլուոկիի» առաջատար Յանիս Ադետոկումբոն, որը Լեբրոնի թիմի կազմում վաստակել է 35 միավոր: Նա նաև արժանացել է հանդիպման ամենաարժեքավոր խաղացողի մրցանակին: Դյուրանտի թիմում ամենաարդյունավետն էր Բրեդլի Բիլը՝ 26 միավոր:

1-3-րդ քառորդները սկսվել են 0:0 հաշվից, իսկ չորրորդում կատարվել է ոչ սովորական հաշվարկ:

36-ամյա Լեբրոն Ջեյմսը թարմացրեց իր ռեկորդը և 17-րդ անգամ մասնակցեց «Բոլոր աստղերի հանդիպմանը» (17-րդ անգամ անընդմեջ): Կևին Դյուրանտը վնասվածքի պատճառով հանդես չեկավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English