22:22  ,  7 մարտի, 2021

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։2 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ 2։0 հաշվով հաղթանակ տարավ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը։

Հյուրերի կազմում արդեն երկրորդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։ 50-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» առավելությունը կրկնապատկեց անգլիացի պաշտպան Լյուկ Շոուն։

«Մանչեսթեր Սիթին» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Յունայթեդը» հետ է 11 միավոր եւ երկրորդն է։ Երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթին» «Մանչեսթեր Յունայթեդից» հետ է 1 միավոր։

«Մանչեսթեր Սիթին» պարտվեց 21 անընդմեջ հաղթանակից հետո։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը չէր պարտվել 28 խաղում անընդմեջ։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։2 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 2, 11մ, Լյուկ Շոու, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում