21:10  ,  7 մարտի, 2021

«Աթլետիկոն» ու «Ռեալը» խաղացին ոչ ոքի (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց առաջատար «Աթլետիկոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի ֆուտբոլիստները։

15-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեի փոխանցումից հետո բելգիացի Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց վերջնամասում ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլի շնորհիվ։ Գերազանց գոլային փոխանցումը կատարեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։

«Աթլետիկոն» 25 խաղում վաստակել է 59 միավոր եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից» (26 խաղ)։ «Ռեալը» (26 խաղ) երրորդն է՝ 54 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Աթլետիկո» - «Ռեալ»՝ 1։1 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 15 - Քարիմ Բենզեմա, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս