19:55  ,  7 մարտի, 2021

«Միլանը» պարտության մատնեց «Վերոնային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Վերոնային»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

«Միլանի» կազմում աչքի ընկան բոսնիացի կիսապաշտպան Ռադե Կրունիչն ու պորտուգալացի պաշտպան Դիոու Դալոտը։

«Միլանը» 56 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը «Ինտերն» է, որ 25 խաղում վաստակել է 59 միավոր։ «Վերոնան» 38 միավորով 8-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Վերոնա» - «Միլան»՝ 0։2 (տեսանյութ)

Ռադե Կրունիչ, 27, Դիոգու Դալոտ, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում