17:24  ,  7 մարտի, 2021

«Ռոման» ուժեղ էր «Ջենոայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Ջենոայի» հետ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

24-րդ րոպեին աչքի ընկավ իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին։

«Ռոման» 50 միավորով չորրորդ տեղում է, «Ջենոան» 13-րդն է՝ 27 միավոր։

Հիշեցնենք, որ առաջին շրջանում «Ռոման» «Ջենոային» հաղթել էր 3։1 հաշվով Հենրիխ Մխիթարյանի հեթ-տրիկի շնորհիվ։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ռոմա» - «Ջենոա»՝ 1։0 (տեսանյութ)

Ջանլուկա Մանչինի, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում