Last time we faced Genoa...
— AS Roma English (@ASRomaEN) March 7, 2021
@HenrikhMkh
#ASRoma #RomaGenoa pic.twitter.com/RDR76pPNyg
Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ռոման» կընդունի «Ջենոային»։ Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է մեկնարկային կազմը՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թողնելով պահեստայինների թվում։
«Ռոմա»․ Լոպես, Մանչինի, Կրիստանտե, Սմոլինգ, Կարսդորպ, Դիավարա, Վիլյար, Պերես, Պեդրո, Էլ Շաարավի, Մայորալ։
«Ռոմա» - «Ջենոա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15։30-ին։ Բուքմեյքեները ֆավորիտ են համարում դաշտի տերերին, որոնց հաղթանակի գործակիցը 1․40 է։ «Ջենոայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 7․00 գործակցով, ոչ ոքին՝ 4․40։
Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Իտալիայի առաջնության առաջին շրջանում։ Նոյեմբերին տեղի ունեցած խաղում «Ռոման» «Ջենոային» հաղթել է 3։1 հաշվով Հենրիխ Մխիթարյանի հեթ-տրիկի շնորհիվ։
Իտալիայի առաջնության 25 խաղից հետո «Ռոման» 47 միավորով 5-րդ տեղում է, «Ջենոան» ունի 27 միավոր եւ 13-րդն է։
Stadio Olimpico #RomaGenoa pic.twitter.com/yW89TIwLAL
— AS Roma (@OfficialASRoma) March 7, 2021
Tiba di Olimpico
— AS Roma Indonesia (@OfficialRoma_ID) March 7, 2021
#ASRoma #RomaGenoa pic.twitter.com/Qm4SgKiro0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում