01:48  ,  7 մարտի, 2021

«Բարսելոնան» արտագնա հաղթանակ տարավ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 2:0 հաշվով արտագնա հաղթանակի հասավ «Օսասունայի» նկատմամբ: Կատալոնական ակումբից աչքի ընկան իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան ու փոխարինման դուրս եկած 18-ամյա կիսապաշտպան Իլայշ Մորիբան, որն առաջին գոլը խփեց Լա Լիգայում:

«Բարսելոնան» 26 խաղից հետո 56 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր է հետ 24 հանդիպում անցկացրած առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից»: Լավագույն եռյակը եզրափակող Մադրիդի «Ռեալը» 25 խաղից հետո ունի 53 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Օսասունա» - «Բարսելոնա»՝ 0:2 (տեսանյութ)

Ժորդի Ալբա, 30, Իլայշ Մորիբա, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում