Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Հռոմի «Լացիոյի» նկատմամբ:
Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 էր, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերից 3 րոպեում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան:
Թուրինցիների պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին՝ անցկացնելով 601-րդ հանդիպումն ազգային առաջնություններում:
«Յուվենտուսը» 52 միավորով երրորդն է և մեկ միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող «Միլանից»: «Լացիոն» 43 միավորով 7-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր
«Յուվենտուս» - «Լացիո»՝ 3:1 (տեսանյութ)
Ադրիեն Ռաբիո, 39, Ալվարո Մորատա, 57, 60 (11մ) – Խոակին Կորեա, 14
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում