23:27  ,  6 մարտի, 2021

Լևանդովսկու հեթ-տրիկը, Հոլանդի դուբլը՝ «Բավարիա» - «Բորուսիա» գոլառատ խաղում (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական խաղում Մյունխենի «Բավարիան» ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» և տարավ կամային հաղթանակ՝ 4:2:

Հանդիպման 9-րդ րոպեին դորտմունդցիները 2:0 հաշվով հաղթում էին նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ, սակայն մինչև ընդմիջում «Բավարիան» հավասարեցրեց հաշիվը: Իր նախկին թիմին 2 գոլ խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

60-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը փոխարինվեց վնասվածքի պատճառով, իսկ դաշտի տերերը հաշվի մեջ առաջ անցան 88-րդ րոպեին, երբ աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան: 2 րոպե անց Լևանդովսկին դարձավ նաև հեթ-տրիկի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին: 32-ամյա Լևանդովսկին 31 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը, իսկ երկրորդ տեղում գտնվող 20-ամյա Հոլանդը հետ է 12 գոլ: 

Այս հաղթանակից հետո «Բավարիան» դարձյալ շրջանցեց «Լայպցիգին» և 55 միավորով վերադարձավ առաջին տեղ: «Բորուսիան» 39 միավորով 6-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Դ.»՝ 4:2 (տեսանյութ)

Ռոբերտ Լևանդովսկի, 26, 44 (11մ), 90, Լեոն Գորեցկա, 88 – Էրլինգ Հոլանդ, 2, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում